«Ատլետիկո Մադրիդ» – «Էյբար» հանդիպմանը տանտերերի 31-ամյա հարձակվող Ֆերնանդո Տորեսն իր 100-րդ գոլը խփեց Իսպանիայի մայրաքաղաքային թիմի կազմում: Այդ ցուցանիշին հասնելու համար Տորեսից պահանջվեց 295 հանդիպում:
Այս պահին Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողն «Ատլետիկո»-ում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով. նրա տրանսֆերը պատկանում է իտալական «Միլան»-ին:
Նշենք, որ Տորեսն «Ատլետիկո»-ում էր հանդես գալիս 2001-2007թթ.: