Սուպերբոուլի` Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ հանդիպման դիտման ժամանակ ամերիկացիները կծախսեն ռեկորդային 15․5 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնում է Interfax-ը` հղում կատարելով Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի հետազոտություններին: Մասնավորապես՝ հանդիպման օրը ԱՄՆ քաղաքացիները կուտեն 1.3 միլիարդ հավի թևիկներ:
Սպասվում է, որ խաղը հեռուստաէկրանների առջև կհավաքի 189 միլիոն մարդու: Անցյալ տարի հանդիսատեսների քանակը կազմել է 183․7 միլիոն: Դիտելու ժամանակ ծախսերը մեկ մարդու հաշվով կկազմեն միջինը 81․19 դոլար` անցյալ տարվա 77․8 դոլարի դիմաց:
NFL-ի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա պատմության մեջ 50-րդ անգամ: Այն կկայանա Կլիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում, փետրվարի 7-ին: