Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Էյբար»-ին:
Հյուրերին հաջողվեց առաջինը գոլի հեղինակ դառնալ. երկրորդ խաղակեսի 1-ին րոպեին Գոնտան Գալյարդոն բացեց խաղի հաշիվը, սակայն Խիմենեսը, Նիգեսն ու Ֆերնանդո Տորեսը, համապատասխանաբար հաջողության հասնելով 57-րդ, 63-րդ և ավելացված ժամանակի 1-ին րոպեներին, առաջ մղեցին տանտերերին՝ ձևակերպելով խաղի արդյունքը:
Հատկանշական է, որ 23 տուրից հետո մադրիդյան թիմն իր ակտիվում ունի 51 միավոր, որով հավասարվել է առաջատար «Բարսելոնա»-ին, սակայն «կապտանռնագույններ»-ը երկու խաղ պակաս են անցկացրել:
Իսպանիայի Լա լիգա. 23-րդ տուր. «Ատլետիկո Մադրիդ» – «Էյբար»՝ 3:1
Գոլերը՝ 46´ Գալյարդո(0:1), 57´ Խիմենես(1:1), 63´ Նիգես(2:1), 90+1´ Տորես(3:1):