Բնակչության հեռանալը մեր երկրի համար աղետ է: Դատարկ հայրենասիրական ճառերով չենք կարող մարդկանց պահել հայրենիքում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ մենք նորմալ ժողովուրդ ենք, որն ուզում է նորմալ ապրել, ուզում է տեսնել իր երեխաների բարեկեցիկ կյանքը, ուզում է պաշտպանված լինել, ապրել արդար, իրավական երկրում:
Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է դառնա իր երկրի տերը և պատասխանատվություն կրի: «Մենք ազատ լինելու, պատասխանատու լինելու երջանկությունը չենք հասկանում»:
«Մենք սկսեցինք հերոսացնել մեր անցյալը, մենք սկսեցինք նոստալգիկ զգացմունքներ ապրել անցյալի համար»,- նշեց Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով խորհրդային ժամանակներին: Նրա խոսքով՝ մենք պետք է հրաժարվենք ինքնախաբեությունից, պետք է հրաժարվենք մեր միջի այլանդակությունից, պետք է հրաժարվենք մեր խայտառակ անցյալից, ինչպես գերմանացիները՝ նացիզմից:
Մանրամասները՝ տեսանյութում: