Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է, որպեսզի մյունխենյան ակումբի ղեկավարությունը վերանայի իր աշխատավարձը:
27-ամյա լեհ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ»-ն ու ՊՍԺ-ն, որոնք պատրաստ են բարձր աշխատավարձ առաջարկել Լևանդովսկիին:
Այժմ ֆուտբոլիստը տարեկան 10 մլն եվրո է վաստակում: Եթե նրա աշխատավարձը կազմի 18 մլն, ապա Ռոբերտը պատրաստ է մնալ «Բավարիա»-ում: Հակառակ դեպքում նա կարող է ընդունել ակումբներից մեկի շահավետ առաջարկը: