Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չորս մարդ է ձերբակալվել Վրաստանի տարածքում առանց ակցիզի հայկական թանկարժեք կոնյակ վաճառելու համար։ Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ քննությունը պարզել է, որ այդ անձինք Վրաստանի տարածքում իրացրել են մեծ քանակությամբ հայկական թանկարժեք կոնյակ, որը եղել է առանց ակցիզի։ Հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվածներին սպառնում է 6-8 տարվա ազատազրկում։