Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 0.7 տոկոսով։ Նման կանխատեսմամբ հանդես է եկել Moody`s միջազգային գործակալությունը։ Վերջինս 2017 թվականի համար Ադրբեջանում կանխատեսել է ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսանոց աճ։
Գործակալությունն ընդգծում է ռիսկերի առկայությունը, որոնք կարող են հանգեցնել երկրի տնտեսական աճի տեմպերի նվազեցմանը՝ հաշվի առնելով ֆինանսական սեկտորում իրավիճակի վատթարացումն ու արժեզրկման ազդեցությունը բնակչության գնողունակության վրա։
Ադրբեջանի մակրոտնտեսական կանխատեսումների վատացումը կապված է էներգետիկ շուկաների գնահատականների ու նավթի գների ակնկալվող նվազման հետ։ Moodys-ն ակնկալում է, որ Brent տեսակի նավթի գինը 2019 թվականին մնալու է 50 դոլարից ցածր մակարդակի վրա։
Ադրբեջանի կառավարությունը 2016 թվականին կանխատեսում է ՀՆԱ-ի 1.8 տոկոսանոց աճ։ 2015 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 1.1 տոկոսով։