Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իզմիրի ոստիկանությունը հայտնաբերել է 3 առանձին արտադրամաս, որոնցում առանց արտոնագրի արտադրել են փախստականների համար նախատեսված անորակ փչովի նավակներ։
Ոստիկանությունն առգրավել է 49 այդպիսի նավակ։ Ընդգծվում է, որ այդպիսի նավակ նստելը բավական վտանգավոր է։ Դրանք փախստականներին վաճառվել են 2000-5000 թուրքական լիրա գնով (1 դոլարը համարժեք է մոտ 3 լիրայի)։ Վերջին մեկ ամսում Իզմիրի ոստիկանության գործողությունների արդյունքներում կալանավորվել է փախստականների փոխադրմամբ զբաղվող 74 մաքսանենգ, որոնցից 12-ն օտարազգիներ են։