Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը վերջին մեկ օրում երկրորդ անգամ են ավիահարվածներ հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) օբյեկտներին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։
Վերջինիս հաղորդմամբ՝ PKK-ի օբյեկտներին հարվածներ են հասցրել մեծ թվով F-4E 2020 և F-16 տիպի ինքնաթիռներ։ Հարվածները մասնավորապես հասցվել են Գարայի ու Հաքուրքի շրջաններում։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերին հարվածել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 և F-16 ինքնաթիռները։