Գիտնականները ենթադրում են, որ Իռլանդական Բարոու գետի ափերի չմշակված աղքատ հողակտորը կարող է ապագայում դառնալ էներգետիկ հեղափոխության կենտրոն` այնտեղ աճող Myscanthus բույսի շնորհիվ, հայտնում է ultramir.net-ը:
«Myscanthus-ը բազմամյա խոտաբույս է, որը համարվում է եվրոպական կլիմայական գոտու էներգետիկ բույսերից մեկը: Միաժամանակ այն շատ խնայողաբար է օգտագործում սննդանյութերը և ջուրը, այդ պատճառով նրա էներգիան և բիոմասսան շատ էժան է»,- ասել է հետազոտող Ջոն Ֆինանը: Նրա խոսքով` այդպիսի էներգետիկ բույսերը ավելի լավ են աճում չմշակված, քան հատուկ գյուղատնտեսական հողերում:
Ներկայումս գիտնականները հետազոտում են ֆոտոսինթեզը և հաշվարկում կատարյալ պայմաններ` բիոմասսան աճեցնելու համար: Աֆրիկական կամ ասիական Myscanthus-ը ոչ միշտ է գոյատևում եվրոպական կլիմայական պայմաններում:
Պակաս կարևոր չէ բույսի ցանքատարածությունների ստեղծումը: Դա եվրոպական այգեգործներին թույլ կտա այդ մշակաբույսը դուրս բերել էներգետիկ շուկա և լինել մրցունակ: