«Յուվենտուս»-ը պատրաստվում է Թուրին վերադարձնել «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալին:
Մյունխենցիները մտադիր են հրաժարվել 28-ամյա չիլիացու ծառայություններից վերջինիս՝ գործին ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու պատճառով:
Նշվում է, որ Վիդալի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկո»-ն:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը Մյունխեն է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: «Բավարիա»-ն «Յուվենտուս»-ին 37 մլն եվրո է վճարել Վիդալի տրանսֆերի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպումների, 2 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել: