Իրանում ավարտվել է Ֆերդոսի 6-րդ բաց միջազգային մրցաշարը: Վերջին՝ 9-րդ տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետ, իսկ Հովհաննես Գաբուզյանը` Վրաստանը ներկայացնող Մերաբ Գագունաշվիլիի հետ:
Մրցաշարի 9-ը տուրերի ընթացքում հայ շախմատիստները վաստակել են 7-ական միավոր և զբաղեցնում են, համապատասխանաբար, 8-րդ ու 10-րդ տեղերը:
Գրիգորյանը և Գաբուզյանը 0,5 միավորով են հետ մնացել մրցաշարի հաղթող Ռուսաստանը ներկայացնող Պավել Մալետիից:
Հիշեցնենք, որ այս տարի մրցաշարին մասնակցում էին 12 երկրի 150 շախմատիստ, որոնցից 14-ը գրոսմայստերներ էին: