Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում փետրվարի 6-ին «Ռայո Վալեկանո»-ն սեփական դաշտում կհյուրընկալի «Լաս Պալմաս»-ին:
Մադրիդյան ակումբը հայտավորել է 19 խաղացողի, որոնց թվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի անունը նշված չէ:
Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին իսպանական ակումբը ներկայացրել է թիմի նորեկներին` Իտուրային և Պիտիին, սակայն Արաս Օզբիլիսի վարաբերյալ տեղեկություն չէր հաղորդվել: Ֆուտբոլիստը հայտավորված չէր նաև Իսպանիայի առաջնության անցած տուրի հանդիպմանը:
Հունվարի վերջին Թուրքական «Բեշիկթաշ»-ն ու իսպանական «Ռայո Վալեկանո»-ն պաշտոնապես հայտարարեցին, որ Արաս Օզբիլիսը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ելույթները շարունակելու է մադրիդյան ակումբի կազմում: