Հայազգի հարձակվող Միխայիլ Մարկոսովը պայմանագիր է կնքել ռուսական «Սոլյարիս» ակումբի հետ: Ինչպես հաղորդում է ռուսական թիմի պաշտոնական կայքը, պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով:
«Սոլյարիս»-ի պաշտոնական կայքը հիշեցնում է նաև, որ Մարկոսովը մի քանի անգամ հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից:
30-ամյա հարձակվողը հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի և Ֆուտբոլի ազգային լիգայի թիմերում այդ թվում` «Ուֆա»-ում և «Սիբիր»-ում: