«Մոնակո»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյի կարծիքով՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Երկու պորտուգալացի ֆուտբոլիստները հանդես են եկել «արքայական ակումբ»-ի կազմում 2011-2015 թվականներին:
«Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Բազմիցս խոսել եմ այդ մասին և ոչ թե այն պատճառով, որ նա իմ ընկերն է: Ասում եմ այդպես, որովհետև տեսել եմ, թե ինչպես է Քրիշտիանուն աշխատում մարզումների ժամանակ: Նա պահպանում է մարզավիճակն անգամ խաղադաշտի սահմաններից դուրս: Խոսքեր չունեմ՝ Քրիշտիանուին նկարագրելու համար:
Պորտուգալիայի ընտրանին կլինի «Եվրո-2016»-ի ֆավորիտներից մեկն է: Հավատում ենք մեր ուժերին: Դժվար կլինի, բայց կցուցադրենք մեր առավելագույն ուժերը: Մենք կարող ենք հաղթել»,- A Bola-ն մեջբերում է Կոենտրաոյի խոսքերը: