Եթե Ուկրաինան կանգնի բարեփոխումների ճանապարհին, ԵՄ-ն կչեղարկի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Դանիայի ԱԳՆ ղեկավար Քրիստիան Յենսենը:
«Եթե Ուկրաինան չիրականացնի Մինսկի պայմանավորվածությունների հետ կապված բարեփոխումները, Եվրոպայի համար շատ բարդ կլինի շարունակել պահել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,- հայտարարել է նա: