Հունաստանի ուժային կառույցների աշխատակիցները` ոստիկանները, հրշեջները և ափային պահակության ներկայացուցիչները, ուրբաթ երեկոյան Աթենքում բողոքի ակցիա են անցկացրել, որի ընթացքում ջանացել են ավանակ տանել խորհրդարան, հայտնում է RIA Novosti-ն:
Այդ օրը փողոց են դուրս եկել մոտ 5 հազար մարդ: Ուժայինները հադես են գալիս թոշակային բարփոխումների դեմ:
Ակցիայի մասնակիցները բեռնատարով ավանակին բերել են քաղաքի կենտրոն: Կենդանու թիկունքին պաստառ են կախել վարչապետի, աշխատանքի նախարարի և ՆԳ նախարարի տեղակալի լուսանկարներով և հետևյալ գրությամբ. «Պարոնայք, մեր էշի համբերությունը վերջանում է»:
Սակայն ծառայության մեջ գտնվող ոստիկանները թույլ չեն տվել գործընկերներին կենդանու հետ խորհրդարան մտնել: