Հոլանդիայի առաջնության առաջին դիվիզիոնի 24-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանի «Ալմերե Սիթի»-ն 3:1 հաշվով առավելության է հասել «Վալվեյկ»-ի նկատմամբ:
Ասալանյանը, ով նոր է վերականգնվել վնասվածքից, փոխարինման է դուրս եկել հանդիպման 70-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ալմերե»-ն վաստակել է 20 միավոր և հեռացել վերջին հորիզոնականից: Այժմ այն զբաղեցնում է «Վալվեյկ»-ը: