Տոկիոյից 100 կմ հեռու Իձուոսիմա կղզու շրջանում արագընթաց ուղևորատար զբոսանավը, ենթադրաբար, բախվել է կետի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սիմոդա քաղաքի ջրային անվտանգության ծառայությանը:
Նավը դուրս է եկել Սիձուոկա պրեֆեկտուրայից և ուղևորվել Իձուոսիմա կղզի: Կղզուց 13 կմ հեռու բախում է տեղի ունեցել ծովային կենդանու հետ: 74 ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: Նավը վնասվել է ճակատային մասում, շարժիչը չի աշխատում: Նավը կքարշակվի մոտակա նավահանգիստ:
Բախման տեղի մոտ մակերևույթին կարելի է տեսնել կետի թևը, ջուրն արյունով է ներկվել: