ԱՄՆ նախագահական ընտրարշավում դեմոկրատներ Բեռնի Սանդերսի և Հիլարի Քլինթոնի դիրքերը գրեթե հավասարվել են, իսկ հանրապետականների մեջ Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ առաջատարը: Այս մասին են վկայում հասարակական կարծիքի նոր հարցման արդյունքները՝ հայտնում էTASS-ը:
Ըստ այդմ՝ ներկայումս Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել ԱՄՆ քաղաքացիների 48%-ը, իսկ Սանդերսի օգտին՝ 45%-ը:
Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ընտրարշավի մասնակիցների շարքում անվիճելի ֆավորիտ է շարունակում մնալ միլիարդատեր Դոնալդ Թրամփը. նրա ժողովրդականության վարկանիշը 40% է: Երկրորդ տեղում Տեխասից սենատոր Թեդ Քրուզն է (16%), իսկ երրորդում՝ Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն (13%):
Հարցումն անցկացվել է փետրվարի 2-5-ը: