Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Ալիևի համար փակուղի է ստեղծվում և Հայաստանը չպետք է թույլ տա, որ այն լուծվի Ադրբեջանին վճարելու տեսքով

Ադրբեջանն իր հերթական դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից՝ այս անգամ բողոքի նամակներ ուղարկելով համանախագահող երկրներ։ Դժգոհության պատճառն այս անգամ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ու կոչն էր՝ ուղղված ԵԽԽՎ-ին հակահայկական զեկույցների քննարկումից առաջ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ բողոքի նամակներ է ուղարկել համանախագահ երկրների արտգործնախարարություններ, որոնցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարցի հրատապություն հաղորդելը իրենց անձնական գործն է: Ոչ ոք չի կարող խառնվել դրան: Նրանք չեն կարող ճնշում գործադրել եվրոպացի խորհրդարանականների վրա:

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է առհասարակ դուրս գալ Մինսկի խմբի ձևաչափից:

Փորձագետ Ստյոպա Սաֆարյանն իր հերթին նշում է, որ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցի տապալումը իրական հիստերիա է առաջացրել Ադրբեջանում, և դա նկատելի է հիմնականում այն ԶԼՄ-ների կողմից, որոնք սնվում են Ալիևի վարչակազմից:

Մամեդյարովը երեկ նշել է նաև, թե որևէ նորություն չկա համանախագահների հետ հնարավոր հանդիպումների վերաբերյալ: «Այն բանից հետո, որ նրանք նամակ ուղարկեցին Ստրասբուրգ, չեմ կարծում, թե հանդիպում հնարավոր է»:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Արբեջանի նախագահների միջև հնարավոր է հանդիպում Վաշինգտոնում՝ միջուկային անվտանգության համաժողովին։ Սերգեյ Մինասյանի խոսքերով՝ եթե չլինի Սարգսյան-Ալիև երկկողմ հանդիպում, մեր մասնակցությունը այդ համաժողովին և հանդիպումը Օլանդի և Օբամայի հետ ինքնին արդեն դրական հանգամանք է:

Ստյոպա Սաֆարյանն իր հերթին նշում է, որ նման միտումների շարունակման դեպքում Արևմուտքը կարող է անգամ քաղաքական որոշում ընդունել Իլհամ Ալիևի իշխանությունը վերջնականապես տապալելու համար։ Նա այլևս դուրս է կառուցողական բոլոր հնարավոր պատկերացումներից և վտանգի տակ է դնում այն ամենը, ինչ արվել է տասնամյակների ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում