Ամենաքիչը ԴԱԻՇ-ի 28 զինյալներ ոչնչացվել են Աֆղանստանի անվտանգության ուժերի անօդաչուի հարվածի հետևանքով երկրի արևելյան մասի Նանգարհար նահանգում, հայտնում է RIA Novosti-ն:
Վերջին ամիսներին Աֆղանստանում իրադրությունը նկատելիորեն վատացել է: «Թալիբան» ծայրահեղական շարժումը սկսել է հարձակումներ գործել խոշոր քաղաքների վրա: Ինչպես նաև երկրի տարածքում աճել է ԴԱԻՇ-ի ազդեցությունը: