Ինչպես արդեն հայտնել ենք, «Վալենսիա»-ն ուսումնասիրում է Ռաֆայել Բենիտեսին թիմի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկելու հնարավորությունը:
Նշվում է, որ ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզչի հետ:
«Վալենսիա»-ի ղեկավարությունը ներկայիս գլխավոր մարզիչ Գարի Նևիլին աշխատանքից հեռացնելու մասին վերջնական որոշում է կայացրել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բարսելոնա»-ից կրած ջախջախիչ պարտությունից հետո: