Թուրքիայի հարավ-արևելքում անվտանգության ուժերի անցկացրած մի քանի հատուկ գործողությունների ընթացքում սպանվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության 25 ներկայացուցիչներ՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նրանցից 4-ը սպանվել են Սիրնակ գավառում ոստիկանական տեղամասի վրա հարձակումից հետո: Գործողությունը սկսվել է մի քանի թաքնված ապստամբների ձերբակալելուց հետո: PKK-ի ևս 21 ներկայացուցիչ սպանվել են Հաքյարի գավառում և Ջիզրե քաղաքում: