WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ուրբաթ իր կողմնակիցների ու լրագրողների առջև Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից ունեցած ելույթում կամային ձերբակալությունների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի եզրակացությունն անվանել է իր հաղթանակ։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Նա վստահություն է հայտնել, որ այդ խմբի փորձագիտական եզրակացությունը, որում պահանջվել է ազատ արձակել և փոխհատուցում վճարել իրեն, վկայում է նման որոշումներ կայացնելու հարցում կազմակերպության անկախ լինելու մասին։