Դեռևս նախորդ տարվա հունիսին լիովին ավարտվել է տեխնիկական ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքը, ՀՀ ողջ տարածքն արդեն ծածկվել է թվային հեռարձակմամբ, սակայն զուգահեռավար գործում է նաև անալոգային հեռարձակումը: Հայաստանի հեռուստատեսային և ռաիոհաղորդիչ ցանց փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանի խոսքով՝ անալոգային հռարձակումը դեռևս չի անջատվել, քանի որ չի լուծվել անապահով ընտանիքներին թվային սարքերի տրամադրումը:
Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ուղարկված իրենց հարցման համաձայն՝ Հայաստանում կա 130 000 անապահով ընտանիք, այնինչ՝ տրամադրվող սարքերի թիվն ընդամենը 48 000 է, որից 2 000-ը նախատեսցված է ԼՂ բնակչության համար:
Մանրամասները տեսանյութում: