Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
«Բոլորը պետք է հասկանան, հատկապես Ասադի ռեժիմն ու Ռուսաստանը, որ մարդասիրական իրավիճակի վատթարացումը կրկին նվազեցնում է քաղաքական բանակցությունների հաջող անցկացման հնարավորությունը»,- ասել է Մերկելը: