Թուրքիայի հետ սահման են փախել մոտ 30 հազար սիրիացիներ՝ փրկվելով Հալեպ քաղաքի շրջանում կառավարական բանակի հարձակումից: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Մինչև 20 հազար մարդ կուտակվել է Բաբ աս-Սալամա հսկիչ անցակետում: Եվս 5-10 հազար մարդ փախել են Ազազ քաղաք»,- հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման բյուրոյի ներկայացուցիչ Լինդա Թոմը: