Դեկտեմբերի կեսերի տվյալներով՝ ողջ աշխարհից 34 ահաբեկչական խմբավորումներ հավատարմության երդում են տվել ԴԱԻՇ-ի գրոհայիններին։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ասել է Անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ թիվը կշարունակի ավելանալ 2016 թվականին։
ԴԱԻՇ-ը համարվում է ամենահարուստ խմբավորումն աշխարհում։ Որոշ տվյալներով՝ գրոհայինները 2015 թվականին նավթի ու նավթամթերքների վաճառքից ունեցել են մոտ 400-500 մլն դոլարի եկամուտ։
Բացի այդ, ահաբեկիչները հարկեր են ստանում զավթված տարածքներում աշխատող ձեռնարկություններից ու ֆերմաներից։ Իսլամիստները զբաղվում են նաև անշարժ գույքի առգրավմամբ ու վերավաճառքով։
Պան Գի Մունը նշել է սպառնալիքի «աննախադեպ մակարդակ», քանի որ ԴԱԻՇ-ը կարող է արագ հարմարվել փոփոխվող միջավայրին։