Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վաշինգտոնում Ալիևը չի կարողանա խուսափել Սարգսյանի հետ հանդիպումից

ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցներից մեկի՝ Ռոբերտ Ուոլթերի զեկույցի ընդունման կանխումը իսկական հիստերիա է առաջացրել Ադրբեջանում, իսկ այդ երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ բողոքի նոտա է հղելու Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ բացառելով համանախագահների հետ հանդիպումը:

Այս առնչությամբ միջազգայնագետ Աղասի Ենոքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը Ադրբեջանի համար պարզապես առիթ էր, իսկ պատճառներն այլ էին. «Կարծում եմ, որ պատճառների թվում են այն բազմաթիվ հայտարարությունները, որ միջազգային տարբեր ատյաններում ընդունվում են Ադրբեջանի դեմ»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում մյուս կարևոր գործոնները իսլամի զարթոնքն ու սոցիալական բունտերն են. «Եվ այս ամենի հետևում կա մեկ կարևոր գործոն՝ նավթի գների անկումը»:

Ինչպես նշեց միջազգայնագետը՝ Ալիևը փորձում է այս խնդիրների լուծումը տեսնել Ղարաբաղում և քննադատում է համանախագահներին: Մեր զրուցակիցը չի բացառում նաև Ալիևի այն մոտիվացիան, որ նա կարող է տնտեսությունը փրկելու համար առևտրի մեջ մտնել տարբեր ֆինանսական դոնորների հետ՝ նրանցից ավելի շատ գումար վերցնելու համար. «Ուստի կարծում եմ, որ Մինսկի խմբին ուղղված այս մարտական կոչերը թատերականացված ներկայացում են: Իսկ Մինսկի խմբի ֆորմատից Ադրբեջանը կհրաժարվի միայն այն դեպքում, եթե պատրաստ լինի պատերազմի»:

Աղասի Ենոքյանը շատ հավանական է համարում Վաշինգտոնում տեղի ունենալիք գագաթնաժողովին Ալիև-Սարգսյան հանդիպումը. «Ալիևին հրավիրել են Վաշինգտոն՝ մշակելու, և չի կարողանա հրաժարվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից, որովհետև, այնուամենայնիվ, Ադրբեջանը փողի է սպասում, իսկ դա չի կարող տրվել առանց նախապայմանների»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում