Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Ոչ, ես ոչինչ չեմ արել». Պերմյակովի գործով մանրամասներ է պատմել սահմանապահը

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց Ավետիսյանների սպանության մասով դատաքննությունը։

Հարցաքննության հրավիրվեց գործով վկա Միխայիլ Խաչատրյանը։ Վերջինս Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի սահմանապահ ջոկատի աշխատակից, «Բայանդուր 2» ուղեկալի նախկին պետն է:

Վկան պատմեց, որ հունվարի 12-ի ուշ երեկոյան սահմանային ուղեկալում հայտնաբերել և ձերբակալել է Վալերի Պերմյակովին։ Անմիջապես հարց է ուղել՝ դո՞ւ ես կատարել հանցագործությունը, որին ի պատասխան Պերմյակովն արձագանքել է. «Ոչ, ես ոչինչ չեմ արել»։

Մանրամասնելով կատարվածը վկան նշեց՝ զորամասի հրամանատարությունը հրաման է արձակել, որպեսզի շտապ մեկնի ծառայության, քանի որ պահակակետից զինծառայող է փախել: Եկել է զորամաս ու ավագ սերժանտի հետ միասին աշխատանքի անցել: Հատուկ վարժեցված շան հետ ինքն ու ավագ սերժանտը մեկնել են Պերմյակովի հետքերով՝ Մյասնիկյան 188 տուն, ուսումնասիրել տարածքը, մոտ 200 մետր գնացել ու կորցրել հետքը։

«Դրանից հետո հրամանատարի հրամանով գնացի սահմանային ուղեկալ: Երբ եկանք ծառայության վայրը, տեսանք պոմպային մասում լապտերի լույսը: Նկատեցի, որ ինչ-որ մեկը լապտերի լույս է գցել, ես տեսա և զորամասի հրամանատարին ասացի այդ մասին: Տվյալ լապտերի լույսը մոտենում էր մեզ, թույլ տվեցինք, որ անծանոթը մոտենա, որ կարողանանք ձերբակալենք, կանչեցինք, անծանոթը պատասխանեց՝ ձերոնցից եմ, այդ ժամանակ ես հասկացա, որ երևի թե դա փնտրվող անձն է»,- պատմեց Խաչատրյանը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը վկայի՝ դատարանում տված ցուցմունքի ու նախաքննական ցուցմունքի միջև նկատեց անհամապատասխանություն: Մասնավորապես այն, որ նախաքննության ընթացքում վկա սահմանապահը հայ քննիչներին չի պատմել, որ գիշերը փորձել են փնտրել Վ.Պերմյակովին:

Վկա Խաչատրյանը հակադարձեց՝ որ ռուս քննիչներին մանրամասն պատմել է ամեն բան, իսկ հայ քննիչներն իրեն այդ մասին չեն հարցրել: Բացի այդ, Միխայիլ Խաչատրյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ միայն առավոտյան է իմացել, որ Պերմյակովը հենակետից զենքով փախել է, այնինչ դատարանում հայտնեց, որ գիշերն անգամ փնտրել են ամբաստանյալին:

Հարցաքննվող վկային մի քանի հարցեր ուղղեց նաև տուժող Եգոր Ադամյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Երեմ Սարգսյանը: Նա հետաքրքրվեց, թե Պերմյակովին հայտնաբերելուց հետո հարցրել են արդյոք նրան, թե ինչպես է հասել հայ-թուրքական սահմանի մոտ: Վկան պատասխանեց, որ հետաքրքրվել են, սակայն Պերմյակովն ասել է, որ ոչինչ չգիտի:

Հարցաքննվեց վկա, սահմանապահ ջոկատի ծառայող Գագիկ Խաչատրյանը։ Նա պատմեց, որ սահմանի ապօրինի հատման ահազանգ է ստացել, գնացել է դեպքի վայր ու տեսել, որ իր ծառայակիցները սահմանախախտին արդեն ձերբակալել են։

Այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև սահմանամերձ Երազգաորս գյուղի բնակիչը, որը պատմեց՝ մեքենաների շարժ է նկատել, դուրս է եկել, ասել են, որ զինվոր է փախել։ Ալեքսանյանը տեսել է, թե ինչպես են փախած զինվորին մեքենայով տանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում