Thursday, 18 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել

Մարտի 1-ին կլինի՞ միասնական հանրահավաք. «Նոր Հայաստան»-ն ու ՀԱԿ-ը չեն հստակեցնում

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի մեկին նախատեսում է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում․ նախաձեռնությունը կոչ է անում աշնանը նախագահական նստավայրում հայտնի ֆոտոսեսիային չմասնակցած բոլոր քաղաքկան ուժերին միավորվել և մեկ միասնական օրակարգով լինել Ազատության հրապարակում։ «Նոր Հայաստան»-ի պահանջները  չորսն են՝ միջազգային պատժամիջոցների ենթարկել Մարտի 1-ի պատասխանատուներին, ազատ արձակել քաղբանտարկյալներին, հայտարարել համաներում բանտերի գերբեռնվածության հետևանքով բանտարկյալների փաստացի խոշտանգումը վերացնելու համար, ինչպես նաև կրճատել ոստիկանության զորքերի թիվը։

Հայտնի է, որ 2009 թվականից սկսած, ամեն տարի մարտի մեկին Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում հանրահավաք, այնուհետև երթ են անցկացնում դեպի Մյասնիկյանի հուշարձան։ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք ՀԱԿ-ի հետ կգան ընդհանուր հայտարարի մեկ միասնական հանրահավաք անցկացնելու և ժողովրդին այդ օրը չապակողմնորոշելու համար։

Անդրիաս Ղուկասյանն ընդգծեց՝ բանակցություններն այսօրվանից են մեկնարկել՝ հաջորդ շաբաթ դրանց արդյունքը պարզ կդառնա։

Քաղխորհրդի մեկ այլ անդամ՝ Հմայակ Հովհաննիսյանն ավելի լավատես է՝  մեր հարցին ի պատասխան նշեց՝ մարտի մեկի բացահայտման շահագրգիռ քաղաքական ուժերը՝ միասնական օրակարգով հանրահավաք  չանցկացնելու տարբերակ չունեն։

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը չի հստակեցնում՝ կլինի միասնական հանրահավաք թե ոչ, միայն նշում է՝ոչ ոք մարտի մեկի բացահայտման հարցում չի եղել այնքան հետևողական, որքան Հայ ազգային կոնգրեսը։

Ի դեպ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք առաջիկայում իրենց հանրահավաքի օրակարգի և պահանջների վերաբերյալ քննարկումներ կանցկացնեն նաև մարտի մեկի զոհերի հարազատների հետ։

Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց՝ մարտի մեկի տաս զոհերի ընտանիքներից միայն երեքն են Հայաստանում մնացել և նրանցից ոչ մեկի հետ քննարկումներ չեն եղել։ Սարգիս Քլոյանն ասում է՝ ամեն տարի Ազատության հրապարակում ինքն է ելույթ ունեցել, բայց այս անգամ ելույթով հանդես չի գալու։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում