Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը միացել են Անթալիայում ուսումնամարզական հավաքն անցկացնող Կարագանդայի «Շախտյոր»-ին: Ա յս մասին հաղորդում է ղազախական Sports.kz կայքը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Արթուր Եդիգարյանը 2 տարվա պայմանագիր էր կնքել «Ալաշկերտի» հետ: Արթուր Եդիգարյանը, 2013-14 մրցաշրջանում հանդես է եկել Ալմա Աթայի «Կայրաթում»:
Հովսեփյանի վերջին թիմը Դնեպրոձերժինսկի «Ստալն» էր, որի հետ անցած ամիս ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը:
Նշենք նաեւ, որ «Շախտյոր»-ում այս պահին ուժերն է փորձում նաեւ Ռոբերտ Արզումանյանը: