Thursday, 18 04 2024
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին

Մինաս Ավետիսյանի որմնանկարների ոդիսականը

ՀՀ կառավարությունը երկրորդ անգամ է աջակցում Մինաս Ավետիսյանի որմնանկարները փրկելու աշխատանքներին. առաջին անգամ «Թորոս Ռոսլինի ծնունդը» աշխատանքը փրկվեց, որը գտնվում էր Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանում:
Այս անգամ (հատկացվել է 20 մլն դրամ) վերականգնվեցին արվեստագետի 2 որմնանկարները՝ «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում», որի իրականացումը վստահվեց իտալացի ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինին:
Վերջինս նշում է, որ հայկական որմնանկարները ընդհանուր առմամբ (ոչ միայն Մինաս Ավետիսյանի) այնքան էլ լավ վիճակում չեն: Հայտնի է, որ որմնանկարների վերանորոգման ողջ ֆինանսական կողմը հոգացել է կառավարությունը, որին, ի դեպ, միանշանակ չի վերաբերվում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով դեռ ամիսներ առաջ, երբ որմնանկարները վերանորոգելու որոշում կայացվեց, հայտարարեց, որ իրենք էլ կարող են խնամել իրենց հարստությունը, որ Գյումրին կարող է դառնալ տուրիզմի կենտրոններից մեկը, եթե որմնանկարները մնան այնտեղ, սակայն ոչինչ չարվեց այդ ուղղությամբ: Ստացվում է` ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը եւ դառնում պարի մենակատարը: Մինասի սիրահարներին գայթակղելու համար Մշակույթի նախարարության եւ կառավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ շաբաթական մեկ անգամ «բաց դռների օր» կլինի. Մինասի արվեստի սիրահարներին կառավարությունը հնարավորություն կընձեռի տեսնել հեղինակի գործերը:
Արվեստագետ Տիգրան Սայադյանը, ով երկար ժամանակ տնօրինել է տուրիստական Happy trails կազմակերպությունը, մեզ հետ զրույցում նշեց, որ հուշարձանը հուշարձան է իր միջավայրի մեջ` օրինակ բերելով, որ երբ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միլանի Սանտա Մարիա դե լա Գրացե միաբանական սեղանատան երեք պատերը վնասվեցին եւ կանգուն մնաց միայն մեկ պատը, որի վրա Լեոնարդո դա Վինչիի որմնանկարն էր, այն ոչ թե տեղափոխեցին որեւէ թանգարան, որ չփչանա, այլ կոնկրետ շենքը վերականգնեցին, եւ նկարը պահեցին շենքի մեջ: Այլապես, ըստ արվեստագետի, կստացվի, որ տուրիզմի զարգացման նպատակով Էջմիածնի տաճարը հանեն, կամ Զվարթնոցի ավերակները տանենք ինչ-որ մի տեղ, որտեղ ավելի շատ է տուրիզմը զարգացած: «Մինասի որմնանկարները Ջաջուռում են եւ պետք է այնտեղ մնան, որտեղ ինքը ապրել, մեծացել է, այդ բնության կրողն է եղել, այդ բնությունով եւ միջավայրով ներշնչված է իրականացրել: Ասածս այն է, ուր հուշարձանը միանշանակ հուշարձան է իր պատմական միջավայրի մեջ, առանց դրա այն չի կարող ուղղակի հուշարձան կոչվել», – ասում է Տիգրան Սայադյանը` փաստելով, որ եթե գումար կա վերականգնողական աշխատանքների համար, ապա գումար կլինի նաեւ շենքերը վերականգնելու համար, ինչի արդյունքում կզարգանան «ինֆրաստրուկտուրան» եւ տուրիզմը հենց Շիրակի մարզում. «Իտալիան, որը մշակույթով հարուստ երկիր է, այնտեղ եւս ամեն ինչ Հռոմում չի տեղակայված, ամեն մի փոքր քաղաք ունի կարեւոր արվեստագետներ եւ նրանց ստեղծագործությունները, այնինչ մեզանում ամեն ինչ կենտրոնանում է Երեւանում, եւ դա բարցարձակապես ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»: Սայադյանի համոզմամբ, Մինասն այն արվեստագետն է, ում շնորհիվ պետք է Գյումրին դառնա աշխարհահռչակ եւ տուրիզմի կենտրոն, ուստի շատ սխալ է նրան իր միջավայրից կտրելն ու Երեւան բերելը:
Գյումրիում ապրող եւ ստեղծագործող երիտասարդ արվեստագետ Կարեն Ալեքյանն էլ այն կարծիքին է, որ տուրիզմի զարգացման համար Գյումրիում դեռ շատ բան պետք է փոխվի: Ըստ նրա` Մինաս Ավետիսյանն այն կարգի արվեստագետներից է, որոնք միշտ հետաքրքրություն են առաջացրել զբոսաշրջիկների համար, բայց մեծ հաշվով, տուրիզմի զարգացման համար նաեւ ուրիշ բաներ են հարկավոր, օրինակ` Մինասի մյուս որմնանկարների վերականգնումը: «Մինասի որմնանկարները բարձիթողի վիճակում են, երկրաշարժի ժամանակ քանդված եւ այլեւս չվերականգնված մշակույթի տունը մինչեւ այսօր բարձիթողի վիճակում է, որտեղ Մինասն էլի որմնանկար ունի», – ասում է արվեստագետը` ավելացնելով, որ պետք է արժեքի հանդեպ վերաբերմունքը փոխվի, պետք է կառավարությունը եւ այն մարդիկ, որոնք ղեկավարում են, հասկանան, որ արժեքներ կորցնելով` կկորչի հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ:
Մինաս Ավետիսյանի որդին` Նարեկ Ավետիսյանը, մեզ հետ զրույցում մանրամասն ներկայացրեց, որ երկրաշարժից հետո հատկապես եղբայրը` Արման Ավետիսյանը, բոլոր ատյաններին դիմել է որմնանկարները վերականգնելու համար` Գյումրիից սկսած հասել է Վատիկան: Այդ երկար տարիների ընթացքում միակ արդյունքը բուլղարացիները տվեցին. նրանք օգնեցին, որ մի որմնանկար տեղափոխվի թատրոնի շենք, ըստ նրա` երկար տարիներ ոչ ոք ոչ մի կառույցի ի վիճակի չէր գումար հատկացնելու, հրավիրելու ռեստավրատորների եւ այլն: «Ինչ վերաբերում է Գյումրի քաղաքին, այստեղ կարող է տպավորություն ստեղծվել, թե Մշակույթի նախարարությունը Գյումրիի դեմ ուղղված քայլ է անում, որ անպայման այնտեղից տանի որմնանկարները, բայց այդպես չէ: Եթե Գյումրիում ցանկանում են, որ որմնանկարներն այնտեղ մնան, իրենք պետք է կարողանան բոլոր պայմանները ապահովել, ծախսերը հոգալ», – ասում է Նարեկ Ավետիսյանը: Նա իր զայրույթն է հայտնում, թե ինչ վերաբերմունքի դիմաց որմնանկարները մնային Գյումրիում, այն վերաբերմունքի, որ կաբելնե՞ր են տանում, փչացնում են, քսան տարի է մտքներով չի անցել, որ այնտեղ Մինաս կա, հիմա խոսում են տուրիզմից, արժեքներից: Նա խորհուրդ է տալիս, որ ոտք ու ձեռք ընկնելու փոխարեն, տարբեր ձեւեր կան աշխատելու, թող փորձեն ճիշտ աշխատել: Ըստ նրա` պետք է ոչ թե խնդրից խորշել, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Նա բնական է համարում, որ եթե գումարը տվել է կառավարությունը, ուրեմն պետք է որմնանկարը նաեւ ցուցադրվի կառավարության շենքում, նա ողջունելի է համարում մեր պայմաններում պետական աջակցությունը: Իսկ հարցին, թե Գյումրիի քաղաքապետը խոսում էր, որ թույլ չի տա որմնանկարները Գյումրիից տանել` պատասխանեց, որ այդ նույն քաղաքապետը տարբեր զրույցներում բազմիցս ասել է. «Մենք կանենք, մենք կբերենք իտալացիներ», բայց շատ արագ գործը «վարի» էր տալիս. «Եվ թող իրենք չշփոթեն, չմտածեն, որ Մինասը գյումրեցի է, Մինասը խնուսցի է, մենք գյումրեցի չենք, դա էլ թող իմանան, բայց պետք է հպարտանան, որ Գյումրիի մշակույթի անբաժան մասն է, այ դա կարող են հասկանալ, հիմա թողնեն փչանա՞, կործանվի՞, խոսելու փոխարեն, գործ արեք, այս սա է իմ զայրույթը», – նշում է Նարեկ Ավետիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում