ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ իրենց համագործակցությունը կվերածվի կոալիցիոն դաշինքի: Նա նշեց, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, որոնց ժամանակ պորտֆելների հարց չի քննարկվել:«Զարմացած եմ, որ կոալիցիայի մեջ ձեզ հետաքրքրում է միայն պորտֆելը: Բանակցությունները շարունակվում են, մոտակա օրերին մենք լրաց ուցիչ կհայտնենք, թե ինչ փուլում են դրանք գտնվում: Համագործակցության շրջանակում մենք բանակցում ենք դաշնակցական մեր գործընկերների հետ, պորտֆելների հարց դեռ չի քննարվում, բնականաբար, բոլոր հարցերը ճշտելուց հետո կքննարկվի նաև պորտֆելների հարցը»,-այս մասին պատգամավորը հայտնեց Ազգային ժողովի ճեպացրույցի ժամանակ: