Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

Հայաստանի համար շատ կարևոր է վերադարձնել վստահությունը ընտրությունների նկատմամբ. ԵՄ դեսպան

Հայաստանն իր քաղաքական պատմության մեջ որոշիչ փուլ է մտել: Այս մասին հայտարարեց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով առաջիկա՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին, ընդգծելով նաև, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը կարևոր ազդակ կլինի Հայաստանի կողմից միջազգային հանրության համար:

Ընտրությունների թափանցիկությունն ապահովելուն ուղղված՝ մեկնարկել է «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագիրը, որը Եվրոպայի խորհրդի նախաձեռնությունն է և անցկացվելու է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ:

«2017 թվականի ընտրությունները կարող են շատ մեծ դեր խաղալ Հայաստանի համար: Մենք գիտենք, որ ընտրությունները միշտ ուղեկցվել են քննադատություններով թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանի համար շատ կարևոր է վերադարձնել վստահությունը ընտրությունների և դրա լեգիտիմության նկատմամբ: Սահմանադրական հանրաքվեն ևս զերծ չմնաց քննադատություններից: Ներկայացվեցին նաև մի շարք ապացույցներ խախտումների վերաբերյալ: Մենք դեռ սպասում ենք ԵԱՀԿ ամփոփիչ զեկույցին: Մենք և միջազգային համայնքը հուսով ենք, որ խախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը կլինեն համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում: Դա մեզ համար կարևոր ազդակ կլինի»,- ասաց նա:

ԵՄ դեսպանը կարևորեց նաև նոր ընտրական օրենսգրքի մշակումը՝ հույս հայտնելով, որ դրա վերջնական տարբերակը կձևավորվի քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև կոնսենսուսի արդյունքում:

Ըստ դեսպանի՝ «արդար և կասկածներ չհարուցող ընտրությունների համար նախ պետք է լուծել ընտրացուցակներին առնչվող խնդիրները ու վերացնել վերջնահաշվարկի նկատմամբ անվստահությունը: Դա կարելի է անել նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: Գուցե Հայաստանի դեպքում այս փոփոխությունը ևս դրական փոփոխությունների բերի: Մեքենաներից բացի, սակայն, կարևոր դեր ունի մարդկային գործոնը, և այս ծրագիրն ուղղված է հենց մարդկային գործոնի բացասական ազդեցության վերացմանը, որպեսզի ընտրական գործընթացում ներգրավված մարդիկ չունենան գաղտնի օրակարգ»:

«Շատ է խոսվում նաև բանակում քվեարկության մասին: Այս ծրագիրը պետք է ներառի նաև այն անձանց, ովքեր պատասխանատու են բանակի համար: Պետք է նաև մեծացվի վստահությունը ԿԸՀ-ի նկատմամբ, և ես ուրախ եմ, որ հանձնաժողովի նախագահը ևս այստեղ է»,- նշեց նա:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր խոսքում կարևորեց ոչ միայն ընտրությունների դիտարկումը, այլև մասնակցության աստիճանը: Տեղեկացրեց, որ ծրագիրն ուղղված է նաև երիտասարդ և առաջին անգամ ընտրելու իրավունք ունեցող անձանց մասնակցությանը:

Ըստ նրա՝ «ընտրություններում մասնակցության թիվը դրա հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծելու կարևոր գործոններից է: Պետք է ամեն բան անել, որպեսզի ընտրություններն անցնեն արդար և թափանցիկ բոլոր փուլերում: Դրա համար պատասխանատու է ոչ միայն իշխանությունը, այլև քաղաքացիական հասարակությունը: Այդ ամենն ապահովելու համար իշխանությունը պետք է համագործակցի միջազգային կառույցների հետ, այլ ոչ թե վերաբերվի նրանց ինչպես թշնամու»:

Միջոցառմանը ներկա ԿԸՀ նախագահ ՏիգրանՄուկուչյանն իր ելույթում չխոսեց և անգամ չհիշատակեց Եվրոպական կառույցների ներկայացուցիչների դիտարկումները ընտրակեղծարարության երևույթների վերաբերյալ: Խոսեց միայն մեկնարկող ծրագրի մասին՝ նկատելով, որ նախկինում ևս նմանատիպ ծրագրեր իրականացվել են, և դրանք նպաստել են ընտրական գործընթացների թափանցիկությանը: Այս ծրագիրը ևս, ըստ Մուկուչյանի, բացառություն չի լինի:

ԿԸՀ նախագահը խոսեց նաև ընտրական օրենսգրքի և առաջիկա ՏԻՄ ու Երևան քաղաքի ընտրությունների մասին, որոնք արդեն կանցկացվեն նոր օրենսգրքի համաձայն:

Մուկուչյանից հետո ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ում անակնկալ ելույթը, ինչպես Զուրաբյանը նշեց, «քեֆը հարամող» ելույթ էր: Նրա դիտարկմամբ՝ այս նոր ծրագիրն ի զորու չէ նպաստել արդար ընտրություններին:

Զուրաբյանը վստահեցրեց՝ եթե ուզում են օգնել, պետք է պայքարել 4 խնդրի դեմ: Այն է՝ հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, մաքրել ընտրացուցակները, որտեղ գրանցվածների մոտ 40 տոկոսը, ըստ ելույթ ունեցողի, երկրում չեն, կիրառել ոչ թե իշխանության նախաձեռնած էլեկտրոնային համակարգը, այլ այնպիսին, որը թույլ կտա նույնականացնել անձին մատնահետքի օգնությամբ, և բոլոր տեղամասերում տեղադրվեն վեբ-տեսախցիկներ, և հետևել ընտրությունների ընթացքին ինտերնետային կայքէջի միջոցով:

Զուրաբյանին ի պատասխան, սակայն, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան մանրամասնեց, որ նրա բարձրաձայնած խնդիրներին այս ծրագիրը չի կարող լուծում տալ, նշված խնդիրների դեմ պայքարելու համար միջազգային կառույցները այլ ծրագրեր ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում