«ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ամեն օր «ամուսնանում» կամ «բաժանվում» են, փոխանակում են ինչ-որ մեղադրանքներ, ներում են իրար, հետո նորից են նեղանում»: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններին:
«Վատ չեն մտածել, եթե մտածել են մի քիչ զվարճացնել մեր ժողովրդին, բայց մի վտանգ կա, որ դա արդեն կարող է դառնալ ձանձրացնող գործընթաց: Ես կոչ եմ անում, որ սցենարիստները նոր, հետաքրքիր սյուժեներ մտածեն այդ շարունակվող ռոմանսի մեջ»,- ասաց Լևոն Զուրաբյանը և փորձեց ավելի լուրջ նոտայով բացատրել, թե որն է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նպատակը:
Մանրամասները՝ տեսանյութում: