«Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հնարավորինս անաչառ: Ես հարգում եմ, գնահատում տիկին Փոստանջյանի սկզբունքայնությունը, բայց տիկին Փոստանջյանը խիստ սուբյեկտիվ քաղաքական դիրքորոշում ունի: Կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի բացարձակ անաչառ՝ ոչ խիստ ընդգծված արմատական, ոչ խիստ ընդգծված իշխանամետ: Պետք է վեր կանգնի քաղաքական գործընթացներից, իսկ տիկին Փոստանջյանը ակտիվ քաղաքական գործիչ է, քաղաքականացված անձ»,- նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: