Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին առաջարկելու է պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Առաջադրելու ենք ու պաշտպանենք Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը»,- ասաց Մարգարյանը: