Սիրիական բանակը գրոհայիններից զավթել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Օսման բնակավայրը։ Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը։
«Սիրիայի բանակը լիարժեք վերահսկողություն է սահմանել Դաարայից հյուսիս ընկած Օսման բնակավայրի նկատմամբ այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբավորումները լքել են այն՝ թողնելով իրենց զենքն ու տեխնիկան»,- հայտնել է հեռուստաալիքը։