«Եթե ուզում ենք, որ ՄԻՊ-ը լինի անկախ, հեղինակավոր, նվիրյալ, ապա ներկայացված թեկնածուն հաստատ պետք է լինի ոչ գործադիր իշխանության փաստաբանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը նույնպես առաջադրվել է որպես ՄԻՊ թեկնածու:
Զ. Փոստանջյանի կարծիքով՝ նոր գործող կարգը հնարավորություն չի ընձեռում հավասար պայմաններում լիարժեք օգտվել ընտրության իրացման իրավունքից. «Եթե առաջադրում են թեկնածուներ, ապա դրանցից առնվազն 3 լավագույններին պետք է ներկայացնեին լիագումար նիստում ընտրությանը, բայց այդպես տեղի չի ունենալու: Հանձնաժողովի նիստի ընթացքում ընտրվելու է ընդամենը 1 թեկնածու, որը պետք է ներկայացվի լիագումար նիստում ընտրության, հետևաբար այստեղ արդեն կա խախտում: Սկզբից ընտրություն են կատարում մեծամասնության քվեի ներքո, առանց հաշվի առնելու ընդդիմության կարծիքը: Այնպիսի մեխանիզմ են կիրառում, որ ընդդիմությունը հնարավորություն չունենա իր քվեն օգտագործել»:
Մանրամասները՝ տեսանյութում: