Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի հավաստմամբ՝ ԸՕ շուրջ դեռևս լայն քաղաքական քննարկումներ չեն անցկացվում: «Պետք է լինեն այնպիսի ընտրական մեխանիզմներ, որ ի սկզբանե պարզ լինի, որ որևէ ընտրախախտման մասին խոսք լինել չի կարող: Ընտրական մեխանիզմների կատարելագործման առաջարկություները, որոնք այս պահին քննարկվում են, ՀՀԿ-ի կողմից են ներկայացված, որևէ այլ ուժ դեռևս պաշտոնապես չի ներկայացրել առաջարկություն»:
Դ. Հարությունյանի խոսքով՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն դեռևս ԸՕ շուրջ իրենց մտահոգությունների մասին են բարձրաձայնել, դրանք դեռևս առաջարկություններ չեն:
Դավիթ Հարությունյանը բացառում է ընտրացուցակների հրապարակումը. «Դրա համար բավարար է կարդալ Սահմանադրական դատարանի որոշումը, որը այդ մոտեցումը համարում է հակասահմանադրական»:
Մանրամասները՝ տեսանյութում: