Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սարսափելի «մաքուր էջը»

Ազգային ժողովում ավտոճանապարհային վարկի քննարկումը առաջ բերեց բավական աղմկոտ բանավեճեր թե՛ վարկային ծրագրերի արդյունավետության, թե՛ ընդհանրապես Հայաստանի արտաքին պարտքի ծավալների շուրջ: Հայաստանի արտաքին պարտքը արդեն մոտենում է 6 միլիարդ դոլարին: Պետք չէ կասկածել, որ շուտով այն կհատի այդ սահմանն էլ, քանի որ Հայաստանի կառավարությունը վարկային միջոցների ներգրավման շնորհիվ տնտեսական կայունությունը պահելուց բացի, այլ տնտեսական գործիքի չի տիրապետում, անգամ տնտեսական մտքի չի տիրապետում, որից հետո առաջանա որևէ գործիքի միջոցով այդ միտքը իրականացնելու հարց:

Արտաքին վարկերը տրամադրվում են, ինչը պայմանավորված է իհարկե աշխարհաքաղաքական հանգամանքներով: Այստեղ և՛ Հայաստանի կայունությունն է կարևոր՝ տարածաշրջանային կոնտեքստում, և իհարկե կա ազդեցությունների համար պայքար, որում ֆինանսական գործիքները բավական կիրառելի են: Մեծ հաշվով, վարկն ինքնին որպես տնտեսական քաղաքականության գործիք, միանշանակ մերժելի չէ: Ի վերջո, եթե ընդունում ենք, որ Հայաստանն ունի երկու տասնամյակից ավելի խորացող համակարգային խնդիրներ, որոնք բերել են տխուր իրականության, ապա առաջանում է նոր մեկնակետի անհրաժեշտություն, և այստեղ տեսականում կարելի է քննարկել այդ նոր մեկնարկը արտաքին վարկային միջոցներով տալու տարբերակը: Սակայն, այդ նոր մեկնակետը պետք է լինի «մաքուր էջի» սկզբունքով: Այսինքն՝ դա նշանակում է, որ Հայաստանի վարկային պատմությունը պետք է մաքրվի:

Ինչ է նշանակում դա: Դա նշանակում է, որ Հայաստանում պետք է լինի հանրային լիակատար կոնսենսուս վարկային պատմության շուրջ, և հասարակությունը պետք է իմանա, որ իր վրա պարտավորություն է հայտնվում արդարության և իրավականության երկրում: Հանրային կոնսենսուսը միայն Սահմանադրության համար չէ, որ պետք է: Ավելին՝ այս խնդրում հանրային կոնսենսուսը պետք է ավելի, քան Սահմանադրության դեպքում, որովհետև Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու արտաքին պարտքի ծավալը հասել են մի այնպիսի իրադրության, որ ավելի մեծ և ճակատագրական նշանակություն են ստացել, քան Սահմանադրությունը: Ավելին՝ այս տեսանկյունից դրանք ավելի են գործնական ազդեցություն թողնում ընթացիկ կառավարման հարցում, քան Սահմանադրությունն ու օրենքները:

Իհարկե, սա ինչ որ իմաստով պայմանական, պատկերավոր դիտարկում է, սակայն անկասկած խնդիրը պահանջում է հանրային փոխհամաձայնություն և «մաքուր էջ»: Ահա սրա բացակայությունն է խնդիրը, ոչ թե վարկային որևէ նոր ծրագրի արտահայտությունը: Իսկ «մաքուր էջի» համար պետք է պատասխան տալ մինչ այժմ վերցված վարկային միջոցների համար:

Ինչո՞ւ է Հայաստանի արտաքին պարտքը հասնում 6 միլիարդի, իսկ Հայաստանի բնակչության 1/3-ն աղքատ է: Այսինքն՝ աղքատությունը չի նվազում, փոխարենը նվազում է աղքատ բնակչության սոցիալական բեռը թե՛ իր, թե՛ պետության համար: «Մաքուր էջը» պահանջում է պատասխան նախկին վարկերի, դրանց արդյունավետության համար: Մյուս կողմից դրա լավագույն պատասխանն այն է, որ Հայաստանը, անցյալում այդքան վարկ վերցրած լինելով, այսօր էլ ստիպված է ապրել վարկի հաշվին: Եվ քանի որ չկա «մաքուր էջը», ոչ միայն չկա որևէ երաշխիք, որ սրանից հետո էլ վարկերը չեն արժանանալու նույն ճակատագրին, այլ կա հենց այդ նույն ճակատագրի գրեթե 100 տոկոս երաշխիքը և վերջին հաշվով վարկերը իշխող համակարգի համար ինքնին դարձել են արդեն «մաքուր էջի» անխուսափելիությունը գոնե հետաձգելու միջոց, քանի որ եթե դրանք չլինեն, ապա համակարգը ստիպված է լինելու էլի անդրադառնալ վարկերին, էլի մնալ վարկերի հույսին, բայց արդեն հին վարկերի, որոնք այժմ արդեն քրեաօլիգարխիայի անձնական միջոցներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում