Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արագածավանում 2 երիտասարդի սպանությունից հետո գյուղապետը խնդրում է զերծ մնալ վրեժխնդրությունից

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում այս գիշեր հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով զոհվել են 40-ամյա Արտյոմ Խամոյանը և 49-ամյա Վարդգես Գալստյանը: Արտյոմ Խամոյանի եղբորորդին՝ 32-ամյա Արման Խամոյանը հրազենային վնասվածքով գտնվում է հիվանդանոցում: Տեղի ունեցած միջադեպի պատճառների և մանրամասների մասին գյուղացիները դժվարանում էին որևէ բան պատմել։

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի, սակայն, նախօրեին այրված խոտի դեզի պատճառով կողմերի միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է ծեծի,որի ընթացքում Սեդրակ Ղազարյանը մտել է տուն, վերցրել զենքը և կրակոցներ արձակել:

Հրազենից երեք վիրավորներին տեղափոխել են գյուղի ամբուլատորիա, որտեղ մեկի կյանքը չեն կարողացել փրկել։ Մյուս երկուսին տեղափոխել են Թալինի քաղաքային հիվանդանոց, որտեղ մահացել է Արտյոմ Խամոյանը: Ժամեր անց սկսվել է կողմերի հարազատների միջև հաշվեհարդարը: 8 ավտոմեքենա՝ բեռնատար և մարդատար, գրեթե ամբողջությամբ այրվել են, այրվել է նաև Խամոյանների անասնագոմը, հիմնահատակ ավերվել է գյուղի հացի փուռը:

Գյուղում կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այժմ ոստիկանները գյուղն առել են խստացված հսկողության տակ: Կատարվում է նախաքննություն: Գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը կատարվածի մասին իմացել է գիշերը: Հասել է տեղ, սկսել փրկարարներին օգնել:

Գյուղապետի խոսքերով՝ վիճողներն անասնապահներ են եղել: Թե ինչ ունեին իրար մեջ կիսելու, դժվարանում է ասել:

Գյուղում լարվածությունը դեռ շարունակվում է: Գյուղապետի խոսքերով՝ ամեն վայրկյան վրեժխնդրության վտանգ կա, որն իրենք փորձում են կանխել:

Դեպքի ժամանակ անհետացել է Սերյոժա Նազարեթյանի թոռը, որը ծերունու խոսքերով՝ իր կամքից անկախ է հայտնվել միջադեպի կիզակետում: Երեկ գիշերվանից նրան գտնել չի հաջողվում:

Թե որքան ժամանակ կպահանջվի, որ գյուղն ուշքի գա այս վիճակից, գյուղապետը դժվարանում է ասել:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ գործի առթիվ բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանը: Վերջինս կասկածվում է նախօրեին իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի 12 տրամաչափի ողորկափող որսորդական հրացանով համագյուղացիներ՝ 40-ամյա Արտյոմ Սասունիկի Խամոյանին և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանին սպանելու մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում