Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մարտի 1-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքից որևէ լուրջ ակնկալիք չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա հերթական անպտուղ ու անարդյունք հանրահավաքն է լինելու:
Հարցին՝ իշխանություններին չի՞ վախեցնում այն, որ մարտի 1-ին ՀԱԿ-ին է միանալու նաև «Նոր Հայաստան» նախաձեռնությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք ընդամենը անհանգստացած ենք նրանց համար, քանի որ եղանակն անբարենպաստ է: Հետո անհանգստանում ենք, որ այդքան ձախողումներից հետո իրենք չեն կարողանալու շատ մարդ հավաքել: Տեսենելով մարդկանց տրամադրությունները՝ ես այդպես եմ կարծում»: