«Ես համաձայն չեմ, որ խեղճ պատգամավորներ կան, ես ինձ խեղճ պատգամավոր չեմ համարում, ոչ էլ քվեարկությունների առումով, ոչ էլ այլ առումներով: Խեղճ պատգամավոր մեր երկրում չկա, եթե մարդը դարձել ա պատգամավոր, բացարձակ նա խեղճ չի»,- այսօր ԱԺ նիստում վարկային հերթական համաձայնագրի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ արձագանքելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի բնորոշմանը, որի համաձակն՝ «խեղճ» պատգամավորները քննարկում, քվեարկում են, ու վերջ, վարկը թռնում է ձեռքից, էլ ոչ մեկը տեղեկություն չի ունենում դրա մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: