«ՀՀ անունից նորից պետք է պարտք վերցնեն և այդ պարտքը պետք է մարեն մեր հաջորդ սերունդները: Մենք սկսել ենք պարտքեր կուտակելու միջոցով ապրել. նման ընտանքիները ուշ թե շուտ քայքայվում են: Մեր պետությունն էլ մեր մեծ ընտանիքն է: Մենք չենք կարողանալու այս պարտքերի տակից դուրս գալ: Պարտքեր ձեռքբերելու միջոցով ապրելը ուղղակի ինքնասպանություն է»,- ԱԺ այսօրվա նիստում հայտատարեց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու նախագծին:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում: