Իրանում ընթացող Ֆերդոսի 6-րդ բաց միջազգային մրցաշարի 7-րդ տուրում գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը հաղթանակներ են տոնել: Հայ շախմատիստների մրցակիցները Իրանը ներկայացնող Ամեր Ամինին և Աբոլֆազլ Աբեդին էին:
7 տուրից հետո Գրիգորյանն ու Գաբուզյանը վաստակել են 5,5- ական միավոր: Արդյունքում՝ նրանք 14-րդ եւ 15 –րդ հորիզոնականներից բարձրացել և, համապատասխանաբար, զբաղեցնում են 11-րդ և 13-րդ հորիզոնականները:
Առաջատարը Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Չիգաևն է, ով վաստակել է 6,5 միավոր: Այս տարի մրցաշարին մասնակցում են 12 երկրի 150 շախմատիստ, որոնցից 14-ը գրոսմայստերներ են: