ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր ԱԺ նիստում նշեց, որ այլ ելույթ էր նախապատրաստել, բայց ստիպված է անդրադառնալ որոշակի արտահայտությունների. «Ստացվում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները կարող են այս ամբիոնից ասել այն, ինչ-որ իրենց երևակայությունը թույլ է տալիս, ունենալ ռեմբոյական, տղայական, սուր ճոճելու ելույթներ, «ահուսարսափ» տարածել, մենք էլ այդ ամենը իրավունք չունենք քննադատելու: Իրենք կարող են մեզ վիրավորանքներ հասցնել, իսկ մենք չենք կարող ասել, որ այդպես չի կարելի:
Հայկ Բաբուխանյանն անդրադարձավ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Էդուարդ Շարմազանովի, Նիկոլ Փաշինյանի և այլ գործընկերների ելույթներին՝ հայտնելով իր տեսակետը:
Մանրամասները տեսանյութում: