Հանրապետական կուսակցության ու Հայ Հեղափոխական Դաշնակցության կոալիցիոն գործակցությունը հասարակության մոտ դրական փոփոխությունների հույս է արթնացնում: Սա ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համոզմունքն է:
Մեր կատարած հարցախույզը, սակայն, խոսում է բոլորովին այլ, հակառակ իրականության մասին: Մի մասն ընդհանրապես, հետաքրքրված չլինելով այսօրվա քաղաքական անցուդարձից, տեղյակ չէ ՀՀԿ-ՀՅԴ գործակցության մասին, մյուս մասի համար էլ այս համագործակցությունը որևէ հույս չի արթնացնում: